ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, որ ոչ վաղ անցյալում գլխավորում էր ՀՀԿ-ական Արման Սահակյանը, դատի է տվել Հյաստանի Կոմունիստական կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ , որ վարչությունը Երեւան քաղաքի դատարան է դիմել հունիսի 6-ին եւ կուսակցությունից պահանջում է գումար բռնագանձել՝ 10 միլիոն 407 հազար 500 դրամի չափով: Հավանաբար, խոսքը Կոմկուսի Զաքյան փողոցում զբաղեցրած տարածքի վարձակալության գումարի մասին է:
Այս գործով կքննի դատավոր Նաիրա Հովսեփյանը: Մինչ այդ հիշեցնենք, որ Ա. Սահակյանը Ն.Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո հրաժարական ներկայացրեց: Այդ պաշտոնը դեռ թափուր է, քանի որ Փաշինյանը նոր նշանակում չի արել: Բայց դժվար չէ ենթադրել, որ Կոմկուսի դեմ հայցը կազմվել է դեռ Արման Սահակյանի ղեկավարման օրերին, պարզապես՝ այն միայն վերջերս է դատարան մուտքագրվել: