ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:
Մեկ այլ հրամանագրով Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: