Ազգային անվտանգության աշխատակիցները իր առանձնատնից բերման են ենթարկելԴոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, a1plus-ի տեսանութում հստակ երևում է, որ Արթուր Ասատրյանը նստում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեքենան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ընդգծեց. «Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Ես միայն կարող եմ հաստատել, որ աշխատանքները շարունակվում են, կավարտվեն, և դրանից հետո մենք հայտարարություն կտարածենք»:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակը հաստատել էր, որ ԱԱԾ-ն Էջմիածնում հատուկ գործողություններ է իրականացնում:
Տեսանյութը` a1plus-ի: