ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ: ArmLur.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, սակայն Զինվորական գրքույկում այդպես էլ չի նշվել այդ մասին: Նախկին զինվորներն ակնկալում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրանք նաեւ կոչ են անում խնդրով մտահոգ մյուս բոլոր զորացրված տղաներին միանալ իրենց: Երիտասարդներից մեկին կառավարությունում ընդունեցին` խոստանալով առաջիկայում կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս