Փաստեր բանանի մասին. այս մթերքը սննդակարգում ներառելը կօգնի խուսափել շատ խնդիրներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանը պարունակում է երեք բնական շաքար` սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա` մանրաթելերի հետ համակցված: Բանանն ապահովում է էներգիայի վայրկենական, կայուն և էական հոսք: Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ ընդամենը երկու բանանն ապահովում են 90 րոպեի ընթացքում լարված մարմնամարզության համար անհրաժեշտ էներգիայի պաշարը: Զարմանալի չէ, որ բանանն աշխարհի առաջատար մարզիկների ամենասիրելի միրգն է: Սակայն բանանը միայն էներգիա ապահովելու միջոցով չէ, որ օգնում է մեզ գտնվել լավ մարզավիճակում: Այն նաև օգնում է հաղթահարել կամ կանխել բազմաթիվ հիվանդությունների և վիճակների զարգացում, ինչը բանանը դարձնում է մեր ամենօրյա սննդակարգի պարտադիր բաղկացուցիչ մաս:

ԴԵՊՐԵՍԻԱ (ընկճախտ): Դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում վերջերս անցկացրած հարցման համաձայն՝ նրանցից շատերն իրենց ավելի լավ են զգացել բանան ուտելուց հետո: Սրա պատճառը բանանում պարունակվող տրիպտոֆան սպիտակուցն է, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, իսկ ինչպես հայտնի է, սերոտոնինն օգնում է թուլանալ, լավացնում է տրամադրությունը և պարգևում է երջանկության զգացում:

ՆԴՀ (նախադաշտանային համախտանիշ): Մոռացեք հաբերը` կերեք բանան: Բանանում կա վիտամին B6, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի քանակը, այս ճանապարհով այն կարող է ազդել ձեր տրամադրության վրա:

ԱՆԵՄԻԱ: Պարունակելով երկաթի բարձր քանակ՝ բանանը կարող է խթանել արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունը և, հետևաբար, կօգնի անեմիայի դեպքում:

ԱՐՅԱՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ: Այս յուրահատուկ տրոպիկական միրգը շատ հարուստ է կալիումով, ընդ որում պարունակում է քիչ քանակությամբ աղ, ինչը դարձնում է իրեն կատարյալ` արյան բարձր ճնշման դեմ պայքարելու համար: Այնքան կատարյալ, որ ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման պետական մարմինը թույլ է տվել պաշտոնապես հայտարարել, որ բանանն ընդունակ է կրճատել արյան բարձր ճնշման և ինսուլտի զարգացման հավանականությունը:

ՄՏԱՎՈՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Անգլիայի Twickenham դպրոցի 200 ուսանող քննությունների ընթացքում բարձրացրեցին իրենց մտավոր ունակությունները` նախաճաշին, ընդմիջմանը և ճաշին ուտելով բանաններ: Հետազոտությունները ապացուցել են, որ կալիումով հարուստ միրգը ընդունակ է դարձնել աշակերտներին ավելի ուշադիր՝ բարձրացնելով նրանց ուսուցման մակարդակը:

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ: Մանրաթելերով հարուստ սնունը, որի մեջ նաև ընդգրկված են բանաններ, կարող է նպաստել աղիների նորմալ գործունեության վերականգնմանը, առանց լուծողականների օգտագործման:

ԽՈՒՄՀԱՐ (похмелье): Խումհարից ազատվելու ամենաարագ միջոցներից մեկը մեղրով կաթնա-բանանային կոկտեյլ խմելն է: Բանանը հանգստացնում է ստամոքսը, իսկ մեղրը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, միևնույն ժամանակ կաթը վերականգնում է ջրային հավասարակշռությունը:

ԱՅՐՈՑ: Բանանը բնական անտացիդ ազդեցություն ունի, հետևաբար, եթե դուք տառապում եք այրոցից, փորձեք բանան ուտել որպես հանգստացնող միջոց:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՐՏԽԱՌՆՈՑ: Սնունդ ընդունելուց հետո` մինչև մյուս անգամ սնվելը, բանան կերեք, դա կօգնի պահպանել շաքարի մակարդակն արյան մեջ և խուսափել առավոտյան սրտխառնոցից:

ՄԻՋԱՏԻ ԽԱՅԹՈՑ: Մինչև միջատների խայթոցից խուսափելու որևէ քսուք ձեռք բերելը, փորձեք բանանի կեղևի ներքին մակերեսը քսել կծած տեղին: Բազմաթիվ մարդիկ հայտնաբերել են, որ դա օգնում է նվազեցնել այտուցն ու գրգռվածությունը:

ՆՅԱՐԴԵՐ: Բանանները պարունակում են մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք օգնում են հանգստացնել նյարդային համակարգը… Ավելորդ քա՞շ, խնդիրներ աշխատանքի վայրու՞մ: Ավստրիայի հոգեբանության ինստիտուտի հետազոտությունները պարզել են, որ աշխատանքի վայրում ճնշվածությունը ստիպում է ագահությամբ ուտել այնպիսի գիրացնող սնունդ, ինչպիսիք են շոկոլադը և չիփսերը: Զննելով 5000 ստացիոնար հիվանդի՝ գիտնականները հայտնաբերել են, որ առավել ճարպակալած հիվանդներն աշխատանքի վայրում գտնվել են ծանր ճնշվածության տակ: Զեկույցում եզրակացվում է, որ խուճապից առաջացած ուտելու ցանկությունը կանխելու համար մենք պետք է վերահսկենք արյան մեջ շաքարի մակարդակը, երկու ժամը մեկ ընդունելով ածխաջրատներով հարուստ սնունդ` շաքարի մակարդակը կայուն պահելու համար:




Լրահոս