Հետաքրքիր վերադասավորումներ. հարկային վճարումները շեշտակի աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Ըստ այդ ցանկի` առաջին տտասնյակում գտնվող բոլոր ընկերությունները այս տարվա առաջին կիսամյակում առաջին եռամսյակի համեմատ զգալի ավելացրել է հարկային վճարումները: Շատերը այս մի քանի ամիսների հարկային վճարումների ավելացումը կապում են թավշյա հեղափոխության հետ:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամի հարկ ու տուրք: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարել է 4 մլրդ 103 մլն 51 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ ահա անցած տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 9 մլրդ 751 մլն 468 հազար դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս