Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Հայաստանի հետ բանակցություններ ենք սկսել Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր առաջադրանք եվրոպական էլեկտրական ցանցերին միանալն է՝ ընդգծելով, որ Թեհրանն այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակներ ունի: «Այդ տարբերակներից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- եզրափակել է նախարարը: