Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ուժերը ներկայացրել են նաեւ քաղաքապետի իրենց թեկնածուին: Բացառություն է կազմում միայն ՀՅԴ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը պնդել է. «Մենք որոշում ունենք մասնակցելու ընտրություններին, որոշել ենք մեր նախընտրական կարգախոսը, սկսել ենք կազմակերպչական աշխատանքները»:
Հարցին` ե՞րբ կբարձրաձայնվի թեկնածուի անունը, Համբարձումյանը նշեց. «Երբ օրը գա: Երբ հարմար գտնենք այդ մասին ասելուե: Ժամանակ դեռ ունենք: Դա էլ մեր տակտիկան է: Բոլոր քաղաքական ուժերը շտապում են օր առաջ իրենց թեկնածուի անունը բարձրաձայնել, մենք էլ փորձում ենք տարբերվել: Մենք քննարկել ենք հինգ թեկնածություն` ցանկը գլխավորելու համար: Հետագայում այդ թեկնածուներից մնացել են երեքը, հետո էլ կատարել ենք մեր ընտրությունը»: