Ինչու իրավապահ համակարգում աշխատած նախարարը բացահայտոմներ չէր անում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունն աղմկահարույց բացահայտումներ արեցին, եւ հիմա Քննչական կոմիտեում ու Հատուկ քննչական ծառայությունում հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր են քննվում: Ու քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նա խարար Աշոտ Հակոբյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում՝ ՀՔԾ-ում, ՔԿ-ում, «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այն ժամանակ նման բացահայտումներ չկային, այդ մասին չգիտեի՞ն, թե՞ գիտեին, բայց հրահանգ են ունեցել ընթացք չտալու: «Որեւէ հրահանգ չենք ունեցել, քննչական մարմինը ինքնանպատակ չի կարող ունենալ, արթնանալ ու ասել` այսօր ուզում եմ ես հյուսիս-հարավի կամ մեկ այլ կազմակերպության գործը քննել, քննչական մարմինը դրա համար պետք է ստանա նյութեր»,- ասել է Հակոբյանը:

Միաժամանակ նա պնդել է, որ իր ենթակայության տակ գտնվող վարչությունում կաշկանդվածություն եւ մտավախություններ չի ունեցել: «Ես իմ ենթակայության տակ եղած վարչության տերն եմ , հիմա կողքից ավել բաներ կան, քանի որ քննչական մարմիններ շատ կան, դատավորներ շատ կան, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս