Երևանի օրը սեպտեմբերին չի նշվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական որոշման սեպտեմբերի 29-ին և 30-ին պետք է նշվեր Երևանի հիմնադրման 2800-ամյակը, սակայն այսօր կառավարության նիստում հետաձգվեց այն: Առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ այդմ, որոշում կայացվեց այն հետաձգել մեկ ամսով: Տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այսինքն, 2018 թվականին Երեւանի օրը պետք է նշվեր 2018 թվականի հոկտեմբերի 13-ին:
Հաշվի առնելով նաեւ եւ կարեւորելով 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը եւ պահանջվող ժամանակը, առաջարկվում է Երեւանի օրը նշել ոչ թե 2018թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:




Լրահոս