Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում:
Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին պաշտոնյան է, որ մեկնելու է Հալեպ: