Իրավապահների կողմից ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց մասնակցությամբ պաշտոնական կեղծիքի դիմելու բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ Խդր Միրզոյանը, նույն զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ Կոմիտաս Սինանյանը, զորամասի հսկիչ տեխնիկական կետի պետ Լերմենտ Մկրտչյանը, զորամասի իրային ծառայության պահեստի պետ Ռազմիկ Բարսեղյանը, զորամասի հրթիռահրետանային ծառայության պահեստի պետ Բաբկեն Բարսեղյանը հայտնվել են ամբաստանյալի աթոռին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար, որը վնաս է պատճառել զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքին եւ զինվորական պետի ու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին: