Սեպտեմբերի 29-ին, ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ռուստամ Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գրել է Ջանոյանը։