ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ բացահայտումներ կլինեն Վարդան Վարդանյանի աշխատած տարիներից. նախկին նախարարի գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք, իրավապահ մարմինները տարբեր բացահայտումներ են իրականացնում նախկինում չբացահայտված կամ ինչ-ինչ հանգամանքներում ոչ օբյեկտիվ քննված քրեական գործերով: «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով նախկին կառավարությունում ՀՀ Քաղաքաշինության նախարար աշխատած Վարդան Վարդանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք նա մտավախություն չունի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ իր նախարար լինելու տարիներին աղմկահարույց բացահայտումներ իրականացվեցին: «Ոչ, մտավախություն չունեմ»,- հակիրճ ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի «ատկատների թեմայով» կառավարությունում հրավիրված հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով Վարդանյանի գործունեության մասին, ասաց. «2008-2011թթ. Հանրային գրադարանի 700 միլիոն դրամ արժողությամբ հիմնանորոգման աշխատանքների մասին, լսելով… խայտառակություն ու լկտիություն է տիրել»: Իհարկե, իրավապահները զբաղվեցին, սակայն նախկին նախարարը «ջրից չոր դուրս եկավ»: Անդրադառնալով ներկայիս նախարարների գործունեությանը` Վարդան Վարդանյանն ասաց. «Ձգտում կա, ցանկություն կա, որ ամեն ինչ լավ լինի, բոլորն էլ երիտասարդ, բանիմաց կադրեր են, ժամանակի ընթացքում կհասնեն դրական արդյունքի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս