«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին պաշտոնատար անձինք իրենց անվան հետ կապվող ընկերությունների կողմից բացահայտված չարաշահումների գործով խոշոր չափերի գումար են փոխանցել ՀՀ պետբյուջե:
Մասնավորապես, այս տարվա օգոստոս ամսին բացահայտվեց ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված չարաշահումների մասին, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով անցնում էին մի շարք ընկերություններ, որոնք կապվում են նախկին պաշտոնատար անձանց հետ:Մասնավորապես, չարաշահումներ էին հայտնաբերվել «Դավիթ եւ Էլինա» ՍՊ ընկերությունում, որ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն` Էդգար Սեդրակյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեդրակյանների ընտանիքը 100 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե: