ՊՆ բյուջեն կրճատելը վերաբերմունք է մեր իրավիճակին. Վահան Շիրխանյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է, թե այդ որոշումը չի ազդի պաշտպանության բնագավառի վրա: «Եթե հիմքում վերցնենք այն, որ ՊՆ բյուջեն 245 միլիարդ դրամ է, դրանից 50 միլիոն հանելը ինչ-որ մեծ վնասներ բերել չի կարող. դա շատ փոքր թիվ է: Բայց երեւույթն է հետաքրքիր, որ գումարը հանվում է ՊՆ-ի բյուջեից»,- ասել է նա:

Ըստ Շիրխանյանի. «Կարելի է կրճատել հազար ու մի տեղ, բյուջեն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ ունի: Ես կարծում եմ` այդ գումարը օգտագործվելու է պաշտպանական նպատակներով, բայց այլ կանալներով: Իսկ վերցնել ու ՊՆ բյուջեն կրճատելը վերաբերմունք է մեր իրավիճակին, դա վերաբերմունք է երկրի ապագային, անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը, եթե իհարկե դա եղել է այնպես, որ պետք է եղել գումար ինչ-որ բանի համար, եւ օգտագործել են բանակից»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս