Հայաստանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է, եւ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո նախաքննական մարմին են դիմել գործով անցնող մեղադրյալները, նրանց պաշտպանները՝ հնչեցնելով կոնկրետ հարցադրումներ՝ արդյոք մարտի 1-ի գործը բացահայտվել է, եւ եթե բացահայտվել է, ապա ինչու գործը չի ուղարկվում դատարան: Այս հարցադրումներին ի պատասխան` գործով ներգրավված քննիչներն ու քննչական խմբի ղեկավարն ասել են, որ գործը բացահայտված չէ: Նրանք նաեւ հարցրել են՝ ո՞վ է նման բան ասել:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։