Սաբոտաժ-2. ՀՀԿ-ն մտադիր է տապալել նաև Համաներման մասին որոշման ընդունումը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի կողմից Համաներման մասին որոշման ընդունումը, եթե ներկայացված նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն:

Մասնավորապես՝ ՀՀԿ-ականները պահանջելու են, որպեսզի համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա: Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը:

ՀՀԿ-ականները համարում են, որ նման հանցագործների նկատմամբ ներողամտությունը չհիմնավորված է, որովհետև եթե նա ցանկացել է դիտավորությամբ մարդ սպանել, էական չէ՝ հասե՞լ է իր նպատակին, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս