Վեդի Ալկոյի տնօրենին խաբել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, Վեդի Ալկո ՍՊԸ հիմնադիր Մանվել Ղազարյանը հայտնվել է տհաճ պատմության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ղազարյանի հարազատները խաբել ու տիրացել են նրա գույքին: Այսպիսով, 1998թ. Մանվել Ղազարյանը 2500 ԱՄՆ դոլար գումարով Անդրանիկ Ղարիբյանից գնել է բնակարան, սակայն նրանց միջեւ առուվաճառքի գրավոր պայմանագիր չի կնքվել, եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում նշված բնակարանը մնացել է հաշվառված Անդրանիկ Ղարիբյանի անվամբ:

Այդ ընթացքում Մ.Ղազարյանը նշված բնակարանը ժամանակավոր բնակության համար պարբերաբար տրամադրել է իր հորեղբորը` Հրանտ Ղազարյանին: ԵՎ ահա մի օր Հրանտ Ղազարյանը առանց իր երբոր որդուն տեղյակ պահելու Անդրանիկ Ղարիբյանին համոզել էր նշված բնակարանը գրանցել իր անունով, եւ այդ գործարքը կայացել է, որի արդյունքում Մանվել Ղազարյանից հափշտակվել է հենց իրեն փաստացի պատկանող գույքը:




Լրահոս