ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ին Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի։ Այս մասին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ես էլի այստեղ եմ լինելու։ Այս օրը կառավարության արտագնա նիստ է տեղի ունենալու Գյումրիում, երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությունները պետք է գտնենք։ Բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկենք ու փորձենք լուծել»,- ասաց Փաշինյանը։