Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, տեղի կունենա ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամը 10.15-ին լինեն ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքի գլխավոր մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, կազմավորվել և գործում է ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը:
***
Դեկտեմբերի 1-ին ժամը 14:00 «Դեբատ» բանավեճի ակումբը / Մ.Նալբադյան փողոց 2, հեռ. (+374) 91 53 02 38, 95 53 02 38, 93 53 02 38 / հրավիրում է հերթական բանավեճի` <Առաջիկա խորհրդարանական ընտրությունները և կոռուպցիոն ռիսկերը> խորագրով: Ընթացքում կհրապարակվեն թեմայի շուրջ սոցոլոգիական հարցմանը վերաբերողարդյունքներ, կհնչեն նաև <Մեդիա> ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն արծարծվող նյութի առնչությամբ:
Քննարկմանը կմասնակցեն`<<Մամուլի ազգային կենտրոն>>ի տնօրեն`Բորիս Նավասարդյանը, սոցիոլոգ Հեղինե Մանասյանը, քաղաքական փորձագետ` Վիգեն Խաչատրյանը և քաղաքագետ` <Սասանա Ծռեր> կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ՝ Ստեփան Գրիգորյանը: