Ռուսաստանը Հայաստանից հանում է իր կապիտալը, սակայն ավելացնում է ներդրումները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճելու միտում են ցուցաբերում: Ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 59 մլրդ 848.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ դրամի փոխարեն: Նկատենք, որ թավշյա հեղափոխության օրերին ու դրանից անմիջապես հետո ներդրումների ծավալները նվազելու միտում էին ցուցաբերում:

Եթե հունվար-մարտին ներդրումները կազմել էին մոտ 40.3 մլրդ դրամ, ապա հետո հասան 39.1 մլրդ դրամի: Հիմա ստացվում է, որ այդքանից հետո` երեք ամսվա մեջ, ներդրումների ծավալները բավական աճել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումներն ավելացրել են ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԱՄէ-ն, Գերմանիան եւ այլն: Ամենաուշագրավն այն է, որ եթե ՀՀԿ իշխանության ժամանակ ՌԴ-ն անգամ երկրից դուրս էր հանում իր կապիտալը, ապա հիմա բավական մեծ գումարներ է ներդրում՝ այս տարի 11.7 մլրդ դրամ, որից 6 մլրդը միայն Փաշինյանի իշխանության օրոք: Միաժամանակ նվազել են օֆշորային գոտիներից արվող ներդրումները, որոնք հիմնականում ուղղվում էին հանքարդյունաբերության ոլորտ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս