Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա խոսել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Նա բացահայտել է Սանկտ-Պետերբուրգում քննարկումների բովանդակությունը ասել է, որ ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները Փաշինյանին ընդամենը մեկ հարց են ուղղել` ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։
«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարոտուղարի շուրջ այդ վեճի համար։
«Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից , որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,-ասել է նա: