«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, եւ դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։
Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարեւոր փակ հանդիպումներ անող Նիկոլ Փաշինյանին հյուրանոցի ղեկավարությունը հուշել է՝ վերջին պահին փոխել բանակցությունների սենյակը, քանի որ այն «լսվել է»։ Նոր սենյակը, որն ընտրվել է ադմինիստրացիայի ուղղորդմամբ, գաղտնալսման տակ չի եղել, եւ հենց այնտեղ են կարեւոր որոշումներ կայացվել, որոնք վճռորոշ են եղել հեղափոխության հաղթանակի հարցում։ Եվ պատահական չէ, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը պարբերաբար լինում է «Մարիոթում», իսկ երեկ էլ «Իմ քայլը» ֆրակցիայի առաջին նիստն է անցկացրել «Մարիոթում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: