Լևոն Շիրինյանը ֆինանսական ինչ-որ պատմությունների մեջ է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորաստեղծ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը ֆինանսական ինչ-որ պատմությունների մեջ է հայտնվել. նա վերջին օրերին զբաղված է ինչ-որ անձանցից իր գումարները ետ պահանջելով:

Չնայած Շիրինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է. «Չէ՛, ցավդ տանեմ, նման բան չի եղել»: Մեր դիտարկմանը, թե Երեւանի սրճարաններից մեկում մարդիկ լսել են, թե ինչպես է Շիրինյանը հեռախոսով ինչ-որ մեկից պահանջում սահմանված ժամկետում վերադարձնել գումարները, նա ասել է. «Չի եղել նման բան: Անձնական խոսակցությունների՞ն եք հետեւում: Ես ո՞ւմ հետ եմ եղել, որ ականատես է եղել: Չէ՛, չէ՛: Նման բան չկա»:




Լրահոս