ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հավանաբար այս տարածքի սեփականատերը հոգնել է զանգերից, տարածքը վաճառելու մասին իրեն ուղղված դիմումներից ու որոշել է այս կերպ գլուխն ազատել:

 

 

 

ՀԱՐՑ. Նույն հասցեում միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավո՞ր է առանձին գործունեության տեսակների համար տարբեր ՀԴՄ-ներ կիրառել, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, թե՞ առանձին ՀԴՄ-ների կիրառում է պարտադիր անհրաժեշտ:

Մարատ Ջավալյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀԴՄ-ն տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Հետեւաբար, եթե վճարումը կատարվում է նույն վայրում, առանձին ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր չէ, եթե կազմակերպությունը կարողանում է բաժիններով առանձնացել գործունեության տարբեր տեսակներից ստացված եկամուտները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ` իմ անունով բանկում դրված: Ուզում եմ ստույգ տեղեկանալ` կարո՞ղ եմ ստանալ իմ գումարը. եթե ոչ, ապա ինչո՞ւ: Խնդրում եմ մանրամասն ներկայացել, թե ովքեր իրավունք ունեն ստանալու ավանդների իրենց փոխհատուցումը:

Իսաբեկ Խաչատրյան (Շամշադինի մարզ, Բերդ քաղաք)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ կառավարության 23.04.2014թ. N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների (այսուհետ` ավանդ) դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն`
1. Մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, նաեւ այն դեպքում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, նաեւ այն դեպքում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
3. ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, նաեւ այն դեպքում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու համար:




Լրահոս