Դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարություն է տարածել.
«ՀՀ վարչական դատարանը մերժեց նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԲԴԽ անդամներին պարտավորեցնելու մեր՝ դատավորներ Պետոսյանի և Սուքոյանի հայցադիմումի ընդունումը:
Դատարանի պնդմամբ «ներկայացված պահանջը չի կարող համարվել հայցվորների ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման միջոց»:
Փաստորեն, ԲԴԽ նախագահի հայտարարությունը, թե «ունենք դատարաններ, չունենք արդարադատություն» , մեր՝ որպես դատավորի իրավունքներին չի առնչվում:
Ինչ արած…..
Սպառենք ներպետական դատական ատյանների դատական պաշտպանությունը ինչպես նշված հայցով, այնպես էլ ԲԴԽ նախագահի՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ ընտրված լինելու ճանաչման պահանջով՝ խնդրի լուծումը ակնկալելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից»: