«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը: «Պարտավորագիրն ստորագրված Է, առայժմ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակ, որում կլինի մոտավորապես 50 ինքնաձիգ: Դրանք կդիտեն, կփորձեն գործնականում, եւ, հուսով ենք, կշարունակեն գնել»,- ասել Է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրեւը հրատարակությանը տված հարցազրույցում:
Նա նաեւ ճշտել Է, որ Հայաստանը կդառնա արտասահմանյան առաջին երկիրը, որը կգնի ԱԿ-12 ինքնաձիգներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: