Հունվարի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

հունվարի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովը։

Համաժողովին մասնակցելու է շուրջ 100 հոգի․ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատվիրակության, ԱՃԹՆ-ի անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպություններ ներկայացուցիչներ և այլք։

10։00-ից 10:20-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված է լրագրողների գրանցում, իսկ 10:20-ից 10:50-նընկած ժամանակահատվածում ԶԼՄ ներկայացուցիչների համար համաժողովի անցկացման սրահում նախատեսված հատուկ վայրում հարցազրույցներով հանդես կգան Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ԲՇԽ կառավարության անդամ Դավիթ Անանյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, ԲՇԽ կառավարության անդամ Վարդան Գևորգյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար, ԲՇԽ հանքարդյունահանող կազմակերպությունների խմբակցության անդամ Պերճ Խաչատրյանը, ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ, ԲՇԽ քաղհասարակության անդամ Հարություն Մովսիսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան և ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը:

Նամակին կից ներկայացված է նիստի օրակարգը։

Խնդրում ենք մասնակցության դեպքում նախապես տեղեկացնել ԶԼՄ ներկայացուցչի անունը։

***

հունվարի 30-ին՝ ժամը 15։00-ից 17:00-ը,  «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում (ք.Երևան, Սայաթ-Նովա 19) տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարությանկողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 33-րդ հոդվածին նվիրված հանրային քննարկում,որը կազմակերպվում է մի խումբ մասնագիտական կառույցների կողմից: Օրակարգային հիմնական հարցը նոր նախագծով հաշվապահներին, իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատվականընկերություններին շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակումն է:

Միջոցառմանը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից, հաշվապահներից, ֆինանսիստներից, փաստաբաններից, իրավաբաններից, խորհրդատուներից ևփորձագետներից բացի հրավիրվել են նաև պետական մարմինների պատասխանատուներ, մասնավորապես.

ՀՀ փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյանը,

ՀՀ ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ՝ Արման Պողոսյանը

ՀՀ ՏԶՆ նախարար՝ Տիգրան Խաչատրյանը

ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալ՝ Հակոբ Ավագյանը

ՀՀ ՊԵԿ նախագահ՝ Դավիթ Անանյանը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ՝ Արթուր Մանուկյանը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ՝ Ռուստամ Բադասյանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Մանե Թանդիլյանը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ Արման Աբովյանը:

Հանրային քննարկմանը աջակցելու նպատակով նախաձեռնող հասարակական կառույցները հիմնավորումներով և փաստարկներով դիմել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու հանրային քննարկմանը և լուսաբանելու այն:

Կից ներկայացնում ենք հանրային քննարկման օրակարգը և նախաձեռնող հասարակական կառույցների կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրության պատճենը` ներառյալ հիմնավորումներն ուփաստարկները:

***

Հունվարի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ համացանցի դերը հանրային կարծիքի ձևավորման հարցում, ապատեղեկատվության հաղթահարման հիմնախնդիրը:
***

Հունվարի 30-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Թեմա՝ վարչապետի հանդիպումները Դաոսում և Մոսկվայում, դրանց արտաքին քաղաքական հետևանքներն ու ազդեցությունը Հայաստանի համար, Հայաստանի՝ ԵԱՏՄ նախագահության ստանձնումը։

***

Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացվեն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:  ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 11.50-ը:

***

Հունվարի 30-ին ժամը  12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Հերթական ապտակը ՀՀ դատական իշխանությանը։ Հացադուլները կալանավայրերում ու դրա հետևանքով արձանագրվող մահվան դեպքերը և դրանց նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքը։  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող  Մհեր Եղիազարյանի մահը։  Բուժօգնության որակը  քրեակատարողական հիմնարկներում։ Առաջարկներ խնդրի կագրավորման գործընթացում»։
Բանախոսներն են՝
Նինա Կարապետյանց – «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար
Արա Ղարագյոզյան  – Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան
Արթուր Սաքունց –  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար




Լրահոս