«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի մեր դեսպանատան հետ:
Այսպիսով, Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան:
Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը կղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում