Էլոյանը մինչ նշանակվելը մրցակից է ունեցել․ փորձել են «ոտքի տակը փորել»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավետիք Էլոյանի` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից անակնկալ ազատումը նոր քննարկումների առիթ է դարձել: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ Էլոյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը քննարկվել է մեկ այլ թեկնածուի անուն, որը եղել է թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից:

Պարզվում է` թեկնածուն երկար ժամանակ չի հանձնվել եւ ամեն կերպ փորձել է Էլոյանի «ոտքի տակ փորել» (հակառակի պես Էլոյանը անթերի է աշխատել, համենայնդեպս այդպես պնդում են ոլորտի մասնագետները): Ու աթոռակռիվը հասել է նրան, որ կառավարությունը եւս սպասել է Էլոյանի «բացթողումներին»: Արդյունքում Էլոյանի` դեպի ԱՄՆ կատարած այցը առիթ է հանդիսացել, որ գործադիրը նրան աշխատանքից ազատի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս