Սկսում ենք պայքարը. Հայաստանը` ԵՎՐՈ 2020-ի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի հավաքականը կմեկնարկի ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում:Նույն հույսերը,նույն սպասելիքները եւ կրկին վստահ մեր հաջողությանը: Այսպիսին է Հայաստանի հավաքականի վիճակը խոշոր մրցաշարի նախընտրական փուլի մեկնարկից ժամեր առաջ:

Այսօր մեր տղաները ուժերը կչափեն Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանու հետ: Բոսնիացիները խաղի բացահայտ ֆավորիտն են:Դա ընդունում է ողջ աշխարհը,իսկ դրա մասին մեծ գոռոզությամբ են արտահայտվում հենց Բոսնիայում: Մենք շանսեր իհարկե ունենք եւ եկեք հասկանանք`ինչի՞ հաշվին մեզ կհաջողվի պայքարել եւ հաղթել իհարկե ուժեղ, բայց իրենց շանսերը գերագնահատող բոսնիացիներին:

Հավաքականի մթնոլորտը

Սա հաղթանակի գլխավոր գործոններից է.Մեր հավաքականում մթնոլորտը բոսնիացիների դեմ խաղից առաջ շատ լավ է: Այս ամենը մեզ հետ զրույցում հաստատել է նաեւ հավաքականի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը: Արմեն Գյուլբուդաղյանցը Մելենդեսի հետ միասին մշակել է ֆուտբոլիստներին մոտիվացնելու եւ պայքարի մղելու մի շատ լավ պլան:Այս պահին Հայաստանի հավաքականում կա լավ մթնոլորտ, կա մոտիվացիա եւ կա հաղթանակի ցանկություն:

Սա մեծապես կարելի է կապել հենց Մելենդեսի եւ մեր մարզչական շտաբի Իսպանիա ուղեւորության հետ:

Ֆավորիտ չլինելու առավելությունը

Հայաստանի հավաքականը ֆավորիտ չի համարվում եւ այսօրվա խաղում եւ ընդհանրապես J խմբում:Այս փաստը մեծ առավելություն է տալիս մեր ֆուտբոլիստներին: Ֆավորիտ չլինելով մենք մեր վրա չենք սեւեռում մրցակիցներին եւ հնարավորություն ենք տալիս վերջիններիս թերագնահատել մեր հնարավորությունները: Այս ամենը առավելության հասնելու շանսերը կտրուկ մեծացնում են: Եւ չպետք է մոռանալ,որ այդպես ֆավորիտ չլինելով մենք կարողացել ենք հաղթել շատ ուժեղ հավաքականների: Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչը արդեն հասցրել է մի լավ քննադատել եւ թերագնահատել մեր հավաքականին,որը հուսանք չար կատակ կդառնա եւ Պրոսինեչկու եւ իր ընտրանու գլխին:

Սեփական երկրպագուների առջեւ արդարանալը.

ԱԱ 2010,ԵՎՐՈ 2012,ԱԱ 2014,Ազգերի Լիգա եւ այլն:Սրանցից ոչ մեկում մեր հավաքականը արդյունք գրանցել չկարողացավ:Սա արդեն պիկն է,սա արդեն այն միակ ճանապարհն է ,որով կարելի է գրավել սեփական երկրպագուների սրտերը եւ վերջապես արդարացնել անդադար պարտությունները: Եվ մեր ֆուտբոլիստները եւ մենք տառապում ենք հաղթանակների անհագ ծարավով:

Անհատական ֆուտբոլիստների առկայությունը

Անհատական բարձ մակարդակի ֆուտբոլիստներ,որոնք յուրաքանչյուր դրվագում կարող են որոշիչ դեր խաղալ: Մեր հավաքականում կան այդպիսինները: Առաջին հերթին իհարկե պետք է նշենք Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հենց նրա շուրջ պետք է կառուցվի մեր հավաքականի խաղը,հենց նա իր կտրող փոխանցումներով պետք է «ոչնչացնի»մրցակիցների պաշտպանությունները: Պարզից էլ պարզ է,որ Գյուլբուդաղյանցը «խաղադրույքը» կատարելու է հենց Մխիթարյանի վրա:

Արաս Օզբիլիս. Օզբիլիսն իր պտտեցնող անցումներով

Կարող է քարուքանդ աբել բոսնիական «պատը»: Չպետք է մոռանալ նաեւ Գռւորգ Ղազարյանին ում օգտակար գործողության գործակիցը անցնում է նույնիսկ 100%-ը: Այս խաղում մեր հավաքականի ամենամեծ կորուստը կարելի է նշել Յուրա Մովսիսյանի բացակայությունը, ով նշված է հայտացուցակում, թիմի հետ մեկնել է Սարաեւո, սակայնխաղային պրակտիկայի բացակայության պատճառով բաց կթողնի բոսնիացիների դեմ «ճակատամարտը»:

Փակել Պյանիչին եւ չմոռանալ Ջեկոյի գոյության մասին

Մինչեւ երեկ շատ էին խոսակցությունները, որ խաղին կարող է չմասնակցել Թուրինի «Յուվենտուսի» առաջատարներից Միրալեմ Պյանիչը, սակայն հենց բոսնիացին է հայտարարել, որ պատրաստ է խաղին: Պյանիչը իր խաղ կառուցել-քանդելու հատկությամբ եւ «մաեստրոյին» բնորոշ փեխանցումներով կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մեր ֆուտբելիստների համար: Նրան չեզոքացնելու դեպքում կարելի է կտրուկ փոխել խաղի ընթացքը: Անցնենք բոսնացիների մյուս հզոր օղակին `Էդին Ջեկոյին: Այս ֆուտբելիստը մեծապես կախված կլինի Պյանիչից, սակայն նրա մյուս առավելությունը,այսպես ասած իրեն մոռացեւթյան տալն է , որից հետո Ջեկոն կարող է դառնալ պայթյունավտանգ:

Մեծ նվիրվածություն, հավատ սեփական ուժերին եւ թիմային խաղ. այս ամենը կարծես Արմեն Գյուլբուդաղյանցը տվել է մեր հավաքականին մնում է այդ ամենն ապացուցել հենց խաղադաշտում:
Թերեւս այսքանը. պետք է հավատանք եւ հուսանք,որ մեր հավաքականը 3 միավորով կվերադառնա Հայաստան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս