Նոր զարգացումներ զորամասում տեղի ունեցած միջադեպից հետո. գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներն ազատվել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս գործի շրջանակներում աշխատանքից ազատել են Մեղրիի զորամասի գնդի, ինչպես նաեւ գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներին: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին` այդպիսով հայտնելով իրենց բողոքը:

Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: Մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դեռես մեղադրյալներ չկան:




Լրահոս