«Լուսավոր Հայաստան»-ՀՅԴ քննարկումների արդյունքը. առաջարկներ են ընդունվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը։ Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները։ ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, եւ այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը եւ լինի Սփյուռքի եւ հայրենադարձության հարցերով փոխվարչապետ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձեւավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաեւ այնպիսինները, որոնք չեն ընդունվել։ Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վերջերս փորձում է համագործակցել արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` ՀՅԴ-ի հետ, եւ նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հնարավոր է` ԼՀԿ առաջարկին միանա նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս