Արցախում կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կկազմակերպվի Ժենգյալով հացի ամենամյա 2-րդ փառատոնը։

Փառատոնը կազմակերպվում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի կողմից, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Մարտակերտի շրջանի վարչակազմի աջակցությամբ։

Այս տարի փառատոնը կնշվի մեծ շուքով, կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, հյուրասիրություններով, հետաքրքիր մրցույթներով ու ժամանցային ծրագրերով։

Փառատոնին ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ կառավարությունից, դեսպանություններից, հյուպատոսություններից և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Փառատոնը հատկանշական է նրանով, որ կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը։




Լրահոս