ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհային քարտեզին․ Դմիտրի Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ՌԴ վարչապետ Դմիդրի Մեդվեդևը։ «Ուզում եմ միանալ շնորհակալական խոսքերին, որոնք ուղղված են իմ հայ գործընկերներին՝ լավ մթնոլորտի և, իհարկե, լավ եղանակի համար։ Մեր նիստին առաջին անգամ որպես վարչապետ մասնակցում է Ղազախստանի վարչապետը, նրան հետագա հաջողություններ ենք մաղթում», – իր խոսքն այսպես սկսեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և շնորհակալություն հայտնեց նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։

«5 տարին երկար չէ, բայց կարելի է խոսել արդյունքների մասին։ Դրանցից մեկն այն է, որ ինտեգրացիոն գործընթացը կայացել է, կան դրական փոփոխություններ բոլոր ուղղություններով, ներդրողների համար նոր հնարավորություններ են բացվել», – նշեց Մեդվեդևը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս