Մարությանի հետ աշխատանքը դժվար է, իսկ հանդիպումները «ցրում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որիրպաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» է այն առումով, որայնտեղ մշտապես իրավիճակը լարված է: Ավելին, ըստտեղեկությունների` Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել` վերահսկելով քաղաքապետարանի աշխատանքները: Նույնիսկ քաղաքապետարանում քննարկում են այն հարցը, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին գոնե հաջողվում էր տիրապետել իրավիճակին, ավելին` զգոն լինել բոլոր հարցերում:

Իրավիճակը «թեժացավ» այն բանից հետո, երբ պարզ դարձավ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի ազատման տեղեկությունը:Ըստ շրջանառվող տեղեկությունների` Զ. Առաքելյանի ազատումը կապված է այն բանի հետ, որ Հայկ Մարությանը նրան ոչ իրավաչափ հանձնարարական է տվել, իսկվերջինս էլ հրաժարվել է այն կատարելուց: Ի դեպ, քաղաքապետարանում կարծիք կա, որԶ. Առաքելյանը շատ լավ էր տիրապետում իր աշխատանքին ու, կարելի է ասել, շատ օրինակելի աշխատող էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Մարությանը քաղաքապետ ընտրվելուցհետո շատ է «գոռոզացել». նրա շփումըիր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը: Քաղաքապետարանում տեսակետ կա նաեւ, որՀ. Մարությանին ոչ մի կերպչի հաջողվում կառավարական ոլորտումհմտություններձեռք բերել. Հ. Մարությանի համար սա առաջին քաղաքական պաշտոնն է, որին դեռեւս չի հաջողվում լիովին տիրապետել:

Մի հարցում եւս անհասկանալի քաղաքականություն է որդեգրել Երեւանի քաղաքապետարանը, քանի որ, մերտեղեկությունների համաձայն,վերջինս շատ «դժկամորեն» է պատասխանում թե՛ քաղաքացիների, թե՛ տարբեր գերատեսչությունների, թե՛ հայրենի պատգամավորների կողմից ուղարկված հարցերին: Կարելի է ասել, քաղաքապետարանում այնպիսի տպավորություն է, որիրենք շատ «զբաղված» են եւ դրանց պատասխանելու ժամանակ չունեն, կամ էլ Հայկ Մարությանը,ընտրվելով քաղաքապետ,իրեն համարում է «անձեռնմխելի»,ու այդքանով հրաժարվում է իր լիազորությունները կատարել:

Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կատարվող բոլոր իրադարձությունների, աղմկահարույց խնդիրների դեպքում «առաջնագիծ» է մղումիր մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին ու, կարելի է ասել,իրեն «ապահովագրում» է բոլոր տեսակի քննադատություններից: Սակայն այդ ամենից իրավիճակի թեժությունըչի թուլանում, քանի որ ստացվում է, որինքը` պաշտոնյան, խուսափում է իր դիրքորոշումը հայտնել, որից էլ հասկանալի կդառնար, թե որքանով է Մարությանը տիրապետում քաղաքապետարանում եւ իրշուրջ ստեղծված իրավիճակին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը ժամանակին,որպես ավագանու անդամ, աշխատել է նաեւ Հայկ Մարության հետ: Մեր հարցին, թե որքանով է դժվար «լեզու» գտնել Մարության հետ, պատգամավորն ասաց. «Գիտեք, երբ ընտրվեց քաղաքային իշխանությունը, մենք մեծապես հույսունեինք, որմեր համագործակցությունը շատ ավելի հեշտ է լինելու, շատ ավելի բնական եւ անխոչընդոտ, որովհետեւ կար այն մտայնությունը, որ իշխանությունը նոր է, նոր արժեհամակարգի կրող է,ունոր իշխանությունը եղել էմեր նախկին գործընկերը:

Բայց որոշ ժամանակ անց այդ մտայնությունը փոխվեց, որովհետեւմենք դիմում էինք խնդիրներով քաղաքապետին, հանդիպումը քաղաքապետի հետձգձգվում էր, տարածված ասած,ցրում էր, ու երբեմն էլ այդ հանդիպումները չէին ստացվում: Ես կարծում եմ, որինքն է բարդացրել իր աշխատանքը ընդդիմության հետ, ես չգիտեմ, դա համարել բարդույթավորված աշխատանքչեմ կարող»:

Այս տեղեկատվությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանիհետ, որն ասաց, թե Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությանպետ Զավեն Առաքելյանը ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: «Քաղաքապետ Հայկ Մարությանը, բնականաբար, հարգել է նրա կամքը եւ ստորագրել է նրա դիմումը, որեւէ տարաձայնություն չի եղել ու ես կարող եմ ասել, որ Առաքելյանը եղել է վարչակազմի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը»:

Իսկ հարցին, թե Հ. Մարությանի հետ աշխատելը դժվար է, միշտ տարաձայնություններ լինում են արդյոք, մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, ովքերչեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքերչեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ քաղաքապետն իր մամուլի քարտուղարի միջոցով է բոլոր աղմկահարույց հարցերին պատասխանում, Կարապետյանն ասաց, որ դա իրական չէ,ուհայտարարեց, որմոնիթորինգ անելու դեպքում պարզ կդառնա, որ դա իրականության հետ կապ չունի:Ինչ վերաբերում է քաղաքապետարան ուղարկված նամակներին, որոնք անպատասխան են մնում, դա եւսմեր զրուցակիցը համարեց անհիմն:

Հ.Գ. Հուսանք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կփոխիիր աշխատելաոճը, քանի որ միայն իր մամուլի խոսնակի բարձր գնահատականը բավական չէ, որպեսզի Մարությանն իր աշխատանքը համարի «շատ լավը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս