Մայիսի 14-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի լրատվամիջոցներ ս. թ. մայիսի  15֊ին ժամը 11:00-ին Քրեական Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Մանանա Գրեյնի» 56 միլիոն դրամի գողության  գործով  անհիմն դատապարտված Աշոտ Առուշանյանի հոր՝ Լավրենտի Առուշանյանի բողոքի քննությունը ընդդեմ ՀՔԾ֊ի և դատախազության անգործության և նոր երևան եկած սենսացիոն  փաստերը կոծկելուն։

***

Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը կխոսեն Եվրասիական տնտեսական գոտում ավտոմոբիլային ուղևորափոխադրման և բեռնափոխադրման շրջանառության առկա խնդիրների ինչպես նաև ոլորտի հնարավոր կարգավորումերի, բարեփոխումների մասին, բանախոսները կանդրադառնան նաև Հայստանում սպառազինության ոլորտի զարգացման հեռանկարներին:

***

Մայիսի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի, գյուղաբնակ մարդու՝ ՀՀ հարկային օրենսգրքով պաշտպանվածության աստիճանի մասին, կանդրադառնա արևային էներգիայի պոտենցիալին՝ ՀՀ-ում ըստ մարզային առանձնահատկությունների, ինչպես նաեւ համահարթ հարկման համակարգին ու այս առնչությամբ քաղաքացիների դժգության ալիքին:

***

Մայիսի 14-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «ԳիՀի» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր, ազգագրագետ, յունգյան հոգեթերապևտ Լիլիթ Սիմոնյանը, հոգեբան Տաթև Նահապետյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ: Հայ ընտանիքի ներկայիս վիճակը, նրա առջև ծառացած խնդիրներն ու նետված մարտահրավերները: Ո՞րն է ավանդական ընտանիքը, և ի՞նչ է պահպանվել այսօր այդ մոդելից»:

***

Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի կունենա«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրման արարողությունը, որին ներկա կլինեն նախարար ԶարուհիԲաթոյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանայինգրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը, Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ ԳագիկՄակարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջևհամագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար:

***

Մայիսի 14-ին, ժամը՝ 12:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) նախատեսված «ՀՈՂԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ի՞նչ փոփոխություններ են սպասվում գյուղատնտեսությունում» թեմայով քննարկում:

Բանախոսներն են.

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ֆերմեր

ԳՈՒԺ ԱՂԱԲԵԿՅԱՆ, փորձագետ, ՄԱԿ-ի




Լրահոս