Ավան-Նոր-Նորք ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը։ Քննվելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխվելու պահանջը։
Դատարանի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հերթը հասել է իրար հակառակ երգեր միացնելուն։ Քոչարյանի աջակիցների կողմում հնչում են վերջինիս հարսի` Սիրուշոյի հաղթական երգերը, իսկ բարիկադների մյուս կողմում հեղափոխական երգեր են։
Մանրամասները` տեսանյութում: