ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ArmLur.am լրատվականի հյուրն է: «Քայլ առ քայլ» հաղորդումը հյուրընկալվել է պատգամավորի Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց շենքի բնակարանում, որտեղ այս պահին Տոնոյանը բնակվում է միայնակ: Կին պատգամավորն անկեղծացել է մեզ հետ զրույցում ու պատմել, որ իր ամենօրյա զբաղվածության պատճառով մինչեւ այժմ չի կարողացել իր անձնական կյանքը դասավորել:
Իվետա Տոնոյանի սիրտն ազատ է:
Ի դեպ Իվետան խոհանոցում շատ հմուտ է՝ նրա ընկերների հավաստմամբ պատգամավորը շատ համեղ է պատրաստում, հաճախ նաեւ իմպրովիզներ անում: Մեր զրուցակիցը պատմել է նաեւ, որ այժմ իր միայնակ բնակվելու փաստը շատ ծանր են տանում ծնողները, ինչի համար էլ շատ հաճախ պատգամավորն իր ընկերների հետ հյուրընկալվում է ծնողներին ու կարելի է ասել երեկոներն անցկացնում այնտեղ:
ԲՀԿ-ական պատգամավորը պատմել է իր մասնագիտության ընտրության, լրագրող աշխատելու, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթանալու ու իր շատ զբաղված աշխատանքային գրաֆիկի մասին:
Մանրամասները կպատմի մեր տեսանյութը:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան