«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը պետք է այսուհետ իրականացնի նաեւ Քննիչ հանձնաժողովի աշխատանք` ուսումնասիրելու 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարցեր: Այդպիսի հանձնաժողով ստեղծելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է եղել։ Եվ, ահա, հագեցած քառօրյան եւ դրանից առաջ հանձնաժողովի նիստերը հնարավորություն չեն տվել հանձնաժողովի անդամներին հավաքվել եւ առաջին նիստը գումարել։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են այս հարցով հավաքվել այսօր, քանի որ դեռեւս չորեքշաբթի սկսված լիագումար նիստերը այսօր պետք է ավարտվեն, իսկ վաղվանից էլ սկսվում են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ պատգամավորները նաեւ պետք է դրան մասնակցեն: Ի դեպ, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը եւ նաեւ մնացած բոլոր նիստերը դռնփակ անցկացվեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում