«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում աճել են օտարերկրյա ներդրումները` 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ: Բայց մյուս կողմից ուղղակի ներդրումները նվազել են. եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել: Հատկանշական է փաստը, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռեւս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսական ցուցանիշները ապահովվում էին հանքարդյունաբերության շնորհիվ:
Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ. միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար: Հիմա, սակայն, հանքը չի գործում: Նոր իշխանությունների օրոք ՀՀ-ում ավելացել են ՌԴ-ից եկած օտարերկրյա ներդրումները՝ 12.5 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 5.7 մլրդ դրամի դիմաց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: