Գազի գինը սահմանին կթանկանա՞. «Գազպրոմ Արմենիա»-ն մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ռուսական կողմը մտադիր է հաջորդ տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինը բարձրացնել եւ հասցնել 200 դոլարի` հազար խորանարդ մետր գազի համար:

Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Մենք նման տեղեկություն չունենք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող բնական գազի գնի շուրջ բանակցություններին, ապա դրանց «Գազպրոմ Արմենիան»-ն չի մասնակցում: Այդ բանակցությունները ՀՀ կառավարությունն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ»:

 




Լրահոս