Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 30-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ եւ Վաղատուր գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, այնուհետեւ՝ ինքնամարվել:
Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Խնածախ գյուղի 8 բնակիչ: