Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը:
Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ: