Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:




Լրահոս