ՏԵՍԱՆՅՈՒԹ. 45-ամյա բնակիչը գողացել էր համագյուղացու խոզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները անասնագողության հերթական դեպքը բացահայտեցին:
Օգոստոսի 5-ին ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Լոռու մարզի Միխայլովկա գյուղում գյուղացիներից մեկի խոզը հափշտակել են:

Համապասխան միջոցառումներից հետո, ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, գյուղի հարակից դաշտավայրից անասնագողությունը կատարել է նույն գյուղի 45-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 8-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս