Էդեն Ազարի պաշտոնական նորամուտը «Ռեալի» կազմում կհետաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» բելգիացի նորեկ Էդեն Ազարը ձախ ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի եւ հավաքականի առաջիկա հանդիպումները:

Նշվում է, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3-ից 4 շաբաթ: Այսպիսով, ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բաց կթողնի «Սելտայի», «Վալյադոլիդի», «Վիլիառեալի» դեմ խաղերը, ինչպես նաեւ հավաքականի կազմում չի մասնակցի ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Սան Մարինոյի եւ Շոտլանդիայի հավաքականների դեմ խաղերը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս