Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրեց մարզի տնտեսական ներուժը։

Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս համաժողովում ներկայացվելու է Կոտայքում հաջողության պատմություն գրանցած 10 բիզնես նախագծեր և ևս 25 ներդրումային ծրագրեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում:

Պետրոսյանը նշեց, որ մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։

«Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով նաև մասնավոր ներդրողների, այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի»,- ասաց Պետրոսյանը։

 

 




Լրահոս