Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց»,- գրել է նա: